Ռիգա 2016. Ամոյանն ու Ալեքսանյանը` արծաթե մեդալակիրներ

Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

59 կգ քաշային Ռոման Ամոյանը եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովից և արժանացավ արծաթե մեդալի: Ռոման Ամոյանը սկսել էր խորվաթ Իվան Լազատովիչի դեմ 9:0 հաշվով հաղթանակից, 1/4 եզրափակչում կամային հաղթանակ էր տարել վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ, այնուհետև՝ 4-0 հաշվով հաղթելով ուկրաինացի Դմիտրի Ցիմբալյուկի դեմ գոտեմարտում, դուրս էր եկել եզրափակիչ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն 98-կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ևս նվաճեց արծաթե մեդալ` եզրափակչում 4-0 հաշվով պարտվելով կրկին ռուս Նիկիտա Մելնիկովին: Հայ մարզիկը 1/8 եզրափակչում 8-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի նկատմամբ: 1/4 եզրափակչում նա հաղթահարեց Ավստրիան ներկայացնող Դանիել Գեստլի արգելքը` հաղթելով 6-2 հաշվով: Կիսաեզրափակչում Արթուրը 6-2 հաշվով վստահ հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Ցենկ Իլդեմին և դուրս եկավ եզրափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը որակավորման փուլը հաղթահարելուց հետո 1/8 եզրափակչում պարտություն է կրել լատվիացի Նիկիտա Մասյուկսից 2-3 հաշվով:

130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը 1/8 եզրափակչում 0-6 հաշվով պարտություն կրեց գերմանացի Էդուարդ Պոյից:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ