Ռիգա 2016. Հայաստանի հավաքականը 2-րդն է թիմային հաշվարկում

Ռիգայում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:  Մեր մարզիկները 1 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալներով են վերադառնում Լատվիայի մայրաքաղաքից:

Եվրոպայի չեմպիոն դարձավ հունա-հռոմեական ոճի ըմբիշ Վարշամ Բորանյանը (71 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը (98կգ) և Ռոման Ամոյանը (59կգ): Բրոնզե մեդալի էլ արժանացավ Կարապետ Չալյանը (75 կգ):

Հայաստանի հավաքականը 42 միավորով 2-րդ տեղում է Ռուսաստանի հավաքականից հետո՝ 48 միավոր: Եռյակն էլ եզրափակում է Ադրբեջանի հավաքականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ