Ռիցոլին՝ Գերմանիա – Ֆրանսիա խաղում նշանակած 11-մետրանոցի մասին

Եվրո 2016-ի կիսաեզրափակիչի ԳերմանիաՖրանսիա հանդիպման գլխավոր մրցավար իտալացի Նիկոլա Ռիցոլին անդրադարձել է խաղին:

«Ես շատ հպարտ եմ, որ նման խաղ սպասարկելու հնարավորություն ստացա: Իմ ուսերին մեծ պատասխանատվություն էր դրված. չէ՞ որ դա Եվրոյի կարևորագույն խաղն էր. երկու թիմերն էլ ունեն մեծ հեղինակություն ու ավանդույթ:

Հիասթափվա՞ծ եմ արդյոք, որ չեմ սպասարկելու եզրափակիչը. ո՛չ. ինձ համար կարևորագույն խաղը Գերմանիա – Ֆրանսիա մրցավեճն էր:

Շվայնշտայգերի դրվագը բարդ էր ու անսպասելի: Վստահ եմ՝ մարդկանց 99 տոկոսն այդ պահը հստակ չտեսավ, բայց ես որոշում կայացնելու համար լավ դիրք էի զբաղեցրել»,- Football Italia-ն փոխանցում է Ռիցոլիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ