Ռիբերին հայտարարել է, որ պատրաստ է «Ատլետիկոյի» դեմ խաղին

«Բավարիայի» կիսապշատպան Ֆրանկ Ռիբերին համոզված է, որ վաղը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի 1/2 կիսաեզափակչի «Ատլետիկոյի» դեմ խաղին: Ավելի վաղ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչը տեղեկացրել էր, որ ֆրանսիացին վնասվածք է ստացել և նրա մասնակցությունը ՉԼ-ի հանդիպումներին հարցականի տակ է դրված:

«Ես ավելի լավ եմ հիմա: Երկուշաբթի արդեն մարզում կանցկացնեմ ընդհանուր խմբում: Ես պատրաստ եմ «Ատլետիկոյի» դեմ խաղին: Անհամբերությամբ եմ սպասում այդ խաղին, պետք է խաղադաշտ դուրս գամ»,-նշել է Ռիբերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ