Ռիբերի. «Մերժել եմ Չինաստանի առաջարկը, ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ»

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որը վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը, ցանկանում է երկարաձգել Մյունխենի «Բավարիայի» հետ պայմանագիրը, որը լրանում է 2017թ-ին:

«Ես ակումբի ղեկավարության հետ արդեն խոսել եմ պայմանագրիս թարմացման մասին: Ցանականում եմ ևս երկու տարի մնալ «Բավարիայում»: Ես ու ընտանիքս այստեղ երջանիկ ենք: Եթե ցանկանայի ավելի շատ փող աշխատել, ապա կմեկնեի Չինաստան, այնտեղից հիանալի առաջարկ եմ ստացել: Բայց դա ինձ չհետաքրքրեց: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Բավարիայի» հետ: Սա իմ ակումբն է»,-ընգծել է ֆրանսիացի կիսապաշտպանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ