Ռիբերի. «Հույս ունեմ՝ Կինգսլի կշարունակի իմ գործը «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վստահ է, որ  մյունխենյան ակումբի հարձակվող Կինգսլի Կոմանիին մեծ ապագա է սպասում:

«Կարո՞ղ է Կոմանը  «Բավարիայի» համար դառնալ հաջորդ Ռիբերի: Հույս ունեմ՝ այո:  Ես նրա հետ շատ եմ խոսում ֆրանսերեն:  Մինչև այս մրցաշրջանի մեկնարկը Կինգսլիի համար դժվար ժամանակներ էին, քանի որ նա հազվադեպ էր խաղում Ֆրանսիայում և Թուրինում:

Երբ Կինգսլին տեղափոխվեց Մյունխեն, շատ ջանքեր ներդրեց: Վերջինս կենտորնացած է միայն ֆուտբոլի վրա և դա հիանալի է ստացվում նրա մոտ:

Կոմանին հիմա ավելի ուժեղ է: Սակայն նա ընդամենը 19 տարեկան է ու նրա դեռ կատարելագործվելու ժամանակ ունի, նա դեռ շատ բան ունի սովորելու նրանից ավագ խաղընկերներից»,-ընգծել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ