Ռիբերի. «Գվարդիոլան փորձի պակաս ունի, նա շատ էր խոսում»

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին քննադատության է ենթարկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:

«Գվարդիոլան երիտասարդ մարզիչ է, ով փորձի պակաս ունի: Նա շատ էր խոսում, իսկ ֆուտբոլը շատ ավելի հասարակ բան է:

Չի կարելի սխալներ թույլ տալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Թոմաս Մյուլերը չխաղաց առաջին իսկ րոպեից, իսկ վնասվածքից ապաքինված Բոատենգը խաղը դիտեց պահեստայինների նստարանից»,-ասել է Ռիբերին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ