Ռիբերի. «Գրիզմանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարծում է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ:

Գրիզմանը բազմիցս է հայտարարել, որ իր խաղով մոտենում է Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսիի մակարդակին, իսկ ահա Ռիբերին վստահ է, որ իր հայրենակիցը դեռ շատ պետք է աշխատի նման խաղամակարդակ ունենալու համար:

«Գրիզմանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցել, որ կարող է կայուն խաղ ցուցադրել երկար տարիներ»,- As-ը փոխանցում է Ռիբերիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ