Ռիբերի. «Անչելոտիի ղեկավարության ներքո ավելի մեծ վստահություն եմ զգում իմ նկատմամբ»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հիացմունք է արտահայտել ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կատարած աշխատանքից:

«Ինձ ազատ եմ զգում և ամբողջովին մոտիվացված: Կառլո Անչելոտին նվեր է ակումբի համար: Այն ժամանակվանից իր վեր, երբ նա անցավ ակումբի ղեկին, ես վստահություն եմ զգում:

Նա հիանալի մարզիչ է: Ինձ պետք է նրա վստահությունը, որպեսզի խաղամ ամբողջ ուժով:

Ամեն ինչ կախված է վստահությունից, հարգանքից ու մտերմությունից: Այդ դեպքում ես կարող եմ խաղալ իմ հնարավորությունների ոչ 100, այլ 150%-ով:

Անչելոտիի հետ մենք կարող ենք ինչ-որ արտասովոր բանի հասնել: Անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին»,-ընգծել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ