Ռեյ Պարլոր. «Ժամանակն է, որ Ռունին «տաքացնի» պահեստայինների նստարանը»

Sky Sports-ի ֆուտբոլային փորձագետ և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ռեյ Պարլորը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի մասին: Հիշեցնենք, որ վերջին մի քանի խաղերի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  դժգոհ է մնացել անգլիացու գործողություններից:

«Ներկա պահին Ռունին ինքն իրենով մեծ խնդիր է: Կարծում եմ ժամանակն է, որ նա նստի պահեստայինների նստարանին: Նա պետք է մի փոքր հանգստանա: 10 համարի դիրքում կարող է խաղալ Պոգբան, իսկ ֆրանսիացուն կարող է փոխարինել Քերիկը կամ Շնեյդերլինը»,- ասել է Պարլորը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ