Ռեշֆորդին թույլ չեն տալիս օգտվել «Յունայթեդի» հիմնական հանդերձարանից

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը թույլ չի տալիս թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդին օգտվել Կարինգտոնի մարզաբազայում հիմնական թիմի հանդերձարանից։

18-ամյա ֆուտբոլիստը հանդերձանքը փոխում է երիտասարդական թիմի համար նախատեսված հանդերձարանում, իսկ հիմնական թիմի ֆուտբոլիստներին միանում է միայն խաղադաշտում։

«Մարկուսն, իրոք, մինչև հիմա օգտվում է երիտասարդական թիմի հանդերձարանից։ Մյուս երիտասարդ ֆուտբոլիստները նույն կերպ են վարվում։ Դա մարզչի քաղաքականությունն է։ Նա է որոշել, որ ֆուտբոլիստները օգտվելու են իրենց տարիքային խմբերի համար նախատեսված հանդերձարաններից»,- ակումբից հայտնել են The Mirror-ին։

Հիշեցնենք, որ հենց Ռեշֆորդի գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ