Ռեշֆորդը պատրաստ է խաղալ Ուեյն Ռունիի դիրքում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարծում է, որ պատրաստ է խաղալ 10 համարի դիրքում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է թիմի հիմնական կազմից դուրս թողնել Ուեյն Ռունիին, ով վերջին հանդիպումների ժամանակ խաղում էր ենթահարձակվողի դիրքում:

«Կարող եմ խաղալ 10 համարի դիրքում, հարձակման եզրերում: Դա նշանակում է, որ ես ավելի մեծ շանսեր կունենամ խաղադաշտ դուրս գալու:

 Ես հաճախ հետեւում խաղացողներին, ովքեր դիմում են անհատական գործողությունների, ստեղծելով հնարավորություններ խաղընկերների համար կամ իրենք են գոլ խփում: Սակայն այդ ոճի խաղացողը, որը ես ուզում եմ լինել հիմա, տարբերվում այն ոճի խաղացողից, որը կուզեի դառնալ»,-ասել է Ռեշֆորդը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ