Ռեշֆորդը հեղինակեց Անգլիայի երիտասարդական թիմի 6 գոլերից 3-ը

Եվրո 2017-ի որակավորման փուլի շրջանակում Անգլիայի Մ-21 հավաքականը Կոլչեսթերում ջախջախեց Նորվեգիայի Մ-21 ընտրանուն:

Հանդիպումն ավարտվեց 6-1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» տաղանդավոր հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Անգլիացիներից մեկական գոլ խփեցին Չալոբան, Լոֆտուս-Չիկն ու Բայկերը: Նորվեգացիների կազմում աչքի ընկավ Գայաս Զահիդը:

Նշենք, որ Անգլիայի հավաքականն ընդգրկված է 9-րդ խմբում: Անցկացրած 6 խաղերից հետո վաստակել է 14 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:



ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ