Ռեշֆորդը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով այս ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ, չի շտապում նոր պայմանագիր ստորագրել «կարմիր սատանաների» հետ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 18-ամյա ֆուտբոլիստը մտադիր է սպասել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և գործակալ գտնել, որից հետո կսկսի բանակցել «ՄՅՈՒ»-ի հետ:

Ներկայումս Ռեշֆորդի ներկայացուցիչներն են համարվում նրա մայրը և եղբայրը, իսկ ահա ֆուտբոլիստը շաբաթական աշխատավարձը կազմում է 1500 ֆունտ + 5000 ֆունտ, եթե վերջինս խաղադաշտ է դուրս գալիս և հաղթում այդ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը անցակցրել է 13 հանդիպում և խփել 7 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ