Ռեշֆորդ. «Պոգբան կարողանում է անել ամեն ինչ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է թիմի նորեկ Պոլ Պոգբայի մասին, որը տեղափոխվել է «ՄՅՈՒ» ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերային արժեքով:

«Նա կիսապաշտպան է, ով կարողանում է անել ամեն ինչ: Նա կարող է խաղալ առջևում, կարող է պաշտպանվել, կարող է գոլեր խփել և գոլային պահեր ստեղծել իր խաղընկերների համար: Նա բազմապրոֆիլ ֆուտբոլիստ է, որը թիմին օգուտ կբերի: Մեր բախտը բերել է, որ նման ֆուտբոլիստի մեզ հետ է:

Հիանալի է, որ ես կարող եմ սովորել փորձառու ֆուտբոլիստներից: Մեզ մոտ է եկել նաև Իբրահիմովիչը: Նա շատ տիտղոսներ ունի»,-ասել է անգլիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ