Ռեշֆորդ. «ՄՅՈՒ»-ում շատ ուժեղ ֆուտբոլիստներ կան և որոշները ստիպված են մնալ պահեստայինների նստարանին»

«Մանչեսթեր Յունայթեդի»  երիտասարդ հարձակվող Մարկու Ռեշֆորդը հույս ունի, որ նրան շուտով կհաջողվի տեղ գտնել թիմի հիմնական կազմում:

«Իհարկե, ինձ մի փոքր տխրեցնում է, որ ես այդքան շատ խաղաժամանակ չեմ ստանում: Սակայն ես չեմ զայրանում, քանի որ հասկանում եմ ամեն ինչ: Մեր կազմում կան շատ հմուտ ֆուտբոլիստներ և ինչ որ մեկը ստիպված է մնալ պահեստայինների նստարանին: Կարևոր է, որ մենք այսպիսի ուժեղ կազմ ունենք և բոլորին դուր է գալիս մարզչի կատարած աշխատանքը:

Ժոզեն ինձ աջակցում է: Նա պարզապես ասում է, որ ես պետք է դուրս գամ խաղադաշտ և օգուտ բերեմ թիմին»,-ասել է 18-ամյա անգլիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ