«Ռենը» մերժել է «Բարսելոնայի» 35 մլն եվրոյի առաջարկը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրվում է «Ռենի» հարձակվող Ուսմանա Դեմբելեյի ծառայություններով:

Ըստ France Football-ի, իսպանական ակումբը 35 մլն եվրո է առաջարկել հարձակվողի համար, սակայն ֆրանսիացիները մերժել են:

Նշենք, որ Դեմբելեն հետաքրքրել է նաև «Բավարիային» և «Մանչեսթեր Սիթիին»:

2015/16 մրցաշրջանում ֆրանսիական լիգայում Դեմբելեն անցկացրել է 18 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ