Ռենատո Սանշես. Ո՞վ է «Բավարիայի» նոր ձեռքբերումը

«Բավարիան» այսօր պաշտոնապես հայտարարեց պորտուգալացի Ռենատո Սանշեսին ձեռք բերելու մասին՝ ազդարարելով տրանսֆերային ամռան մեկնարկը: Վիվառո Նյուզը առաջարկում է ծանոթանալ 18-ամյա Սանշեսի հետ, ում այդքան ցանկանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», բայց ով վերջիվերջո հայտնվեց Մյունխենում:

  • Անուն: Ռենատո Սանշես
  • Տարիք: 18
  • Ծննդյան վայր: Լիսաբոն, Պորտուգալիա
  • Դիրք: Կենտրոնական կիսապաշտպան

Benfica’s Renato Sanches fights for the ball against Zenit's Axel Witsel during a Champions League Round of 16 first leg soccer match between Benfica and Zenit at Benfica's Luz stadium in Lisbon, Portugal, Tuesday, Feb. 16, 2016. (AP Photo/Armando Franca)

Սանշեսը սկսել է ֆուտբոլով զբաղվել 9 տարեկանից՝ միանալով «Բենֆիկայի» ակադեմիային: 2014թ. 16 տարեկան հասակում նորամուտն է նշել «Բենֆիկայի» Բ թիմում: 2015թ. նա հրավիրվել է առաջին թիմ՝ նախնական շրջանում ուղղակի մարզվելու համար, սակայն արդեն նախորդ տարվա հոկտեմբերի 30-ին նա նորամուտն է նշել՝ դուրս գալով փոխարինման: Զգալով նրա աճի անհավանական տեմպը՝ «Բենֆիկան» արդեն նոյեմբերին նոր՝ 6 տարվա պայմանագիր էր կնքել Սանշեսի հետ և սահմանել 45 մլն եվրո հրաժարագին: «Բավարիան» ներկայումս վճարել է 35 մլն եվրո՝ նախնական գումար տրանսֆերի համար: Նշենք, որ նա այս մրցաշրջանում հասցրել է 24 հանդիպում անցկացնել՝ խփելով 2 գնդակ:

Սանշեսը հենակետային գոտու ֆուտբոլիստ է՝ հայտնի իր ամրությամբ, փոխանցումներ կատարելու և գնդակ վարելու ունակությամբ: Նա տեմպ է թելադրում կիսապաշտպանությունում: Նրան հաճախ համեմատում են Էդգար Դավիդսի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ