Ռեկորդային առաջարկ Ռոբերտ Լևանդովսկիին

Լեհաստանի ազգային հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է դառնալ Բունդեսլիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե ընդունի «Բավարիայի»՝ նոր պայմանագիր կնքելու առաջարկը՝ գրում է Bild-ը:

Եթե Լևանդովսկին համաձայնության գա թիմի հետ, ապա կստանա ավելի շատ գումար, քան Թոմաս Մյուլերը, ով տարեկան վաստակում է շուրջ 15 միլիոն եվրո:

Նշենք, որ լեհ հարձակվողի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ «Բավարիան» բանակցություններ է վարում փետրվարից: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականի ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ