«Ռեալում» հույս ունեն, որ Ռոնալդուն կավարտի կարիերան մադրիդյան ակումբում

Մադրիդի «Ռեալի»  և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն կարող է ավարտել կարիերան մադրիդյան ակումբի կազմում:

Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալը» արդեն բանակցություններ է սկսել պորտուգալացու հետ:

Նոր պայմանագրի համաձայն Ռոնալդուն կմնա մադրիդյան ակումբում մինչև 2021թ: Այդ ժամանակ Ռոնալդուն կլինի 36 տարեկան և հնարավոր է ավարտի ֆուտբոլիստի կարիերան:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում» կամ ՊՍԺ-ում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ