«Ռեալում» դժգոհ են Խամեսի անցկացրած արձակուրդից

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է այն բանից, թե ինչպես է թիմի ու Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն անցկացնում իր արձակուրդը:

Բանն այն է, որ Խամեսն արձակուրդի ընթացքում պարբերաբար ֆուտբոլ ու վոլեյբոլ է խաղում, ինչն առաջացնում է «արքայական» ակումբի ղեկավարության դժգոհությունը: Խնդիրը, իհարկե, այն չէ, որ Խամեսն սպորտով է զբաղվում, այլ այն, որ Ամերիկայի գավաթի խաղարկությանը նա ուսի վնասվածք է ստացել, իսկ «Ռեալը» ֆուտբոլիստի բուժումը լիարժեք կազմակերպելու համար հրավիրել է տարածաշրջանի լավագույն բժիշկներից Միկել Արամբերիին՝ գրում է AS-ը:

Ֆուտբոլ ու վոլեյբոլ խաղալը կարող է հանգեցնել նրան, որ վնասվածքը կրկնվի, իսկ այդ պարագայում Խամեսը կարող է երկար ժամանակ ապաքինվել: Նույնը տեղի է ունեցել Կակայի հետ 2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո:

5

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ