«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Չելսիի» ֆուտբոլիստի համար

Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» կպայքարեն Բելգիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի համար։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռևս հետ չի կանգնել թոփ դարպասապահ հրավիրելու մտքից, չնայած Նավասի հիանալի խաղին, իսկ ահա «Բարսելոնան» ի դեմս Կուրտուայի տեսնում է թիմի հիմնական դարպասապահին, քանի որ Բրավոն արդեն 33 տարեկան է, իսկ Տեր Շտեգենը դժգոհ է թիմում իր կարգավիճակից ու կարող է լքել ակումբը։

Կուրտուան դեռևս երկու տարի առաջ նշել էր, որ դեմ չի լինի տեղափոխվել «Բարսելոնան», ինչն էլ թույլ է տալիս կատալոնացիներին ենթադրել, որ տրանսֆերը հավանական է։

Իսկ ահա «Ռեալի» նախագահը հույս է դնում բանակցային իր հմտությունների ու խոշոր դրամական փոխհատուցման վրա։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ