«Ռեալն» արդյունավետության պատմական ռեկորդ է գրանցել՝ շրջանցելով «Բավարիայի» ցուցանիշը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալն» այս պահին ուժերն է չափում «Սևիլյայի» հետ և հաղթանակ տոնում 2-1 հաշվով:

Այդպիսով, «Արքայական» ակումբը գոլի հեղինակ է դառնում 62-րդ խաղում անընդմեջ՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը՝ գրանցելով ռեկորդային ցուցանիշ եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբների մեջ:

Նախկին ռեկորդակիրը՝ «Բավարիան», 2013 թվականի մարտից մինչև 2014 թվականի ապրիլն աչքի էր ընկել 61 խաղում անընդմեջ: «Ռեալի» վերջին «չոր» հանդիպումը կայացել է 2016 թվականի ապրիլի 26-ին, երբ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մրցել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ (0-0):

Հեռակա թեժ պայքար՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև. Իրավիճակն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ