«Ռեալի» խոստացած մարզաշապիկը՝ Գյումրու անօթևաններին օգնելու համար (լուսանկար)

Ինչպես հայտնի էր, Մադրիդի «Ռեալը» համաձայնվել էր օգնել Գյումրու անօթևաններին բնակարաններ ձեռք բերելու համար սկսված համալիր ծրագրերին ու ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ տրամադրել հատուկ աճուրդի ժամանակ ներկայացնելու նպատակով։

Եվ ահա, տեղեկանում ենք, որ մարզաշապիկը արդեն իսկ ստորագրված ու մակագրված է և շուտով կլինի Հայաստանում։

Մարզաշապիկի վրա գրված է «PARA LOS AFECTADOS DEL TERREMOTO DE GYUMRI, CON TODO NUESTRO AFECTO (Նվիրված Գյումրիի երկրաշարժից բոլոր տուժածներին՝ մեր ամբողջ ջերմությամբ – թարգմ.)»։

Կազմակերպիչները խոստանում են նաև շուտով տեղադրել տեսանյութ, որտեղ կպատմվի, թե ինչպես ֆուտբոլիստները ստորագրեցին խորհրդանշական մարզաշապիկի վրա։

945261_549816341858356_8569438929306025537_n

Լուսանկարը՝ Մերի Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ