«Ռեալի» ու «Բավարիայի» տարբերությունը՝ ըստ Անչելոտիի

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե որն է Մադրիդի «Ռեալի» ու «Բավարիայի» տարբերությունը:

«Շատ կողմերով նման թիմեր են: Երևի հիմնական տարբերությունն այն է, որ «Բավարիան» գլխավորում է նախկին ֆուտբոլիստը(Կառլ-Հայնց Ռումենիգեն-խմբ.), և նա ավելի լավ է հասկանում իրավիճակը»,- իսպանական Sport-ը փոխանցում է Անչելոտիի խոսքը:

Իտալացի մասնագետը նշել է նաև, որ «Ռեալից» հեռանալուց հետո անմիջապես կարող էր վերադառնալ «Միլան», սակայն նախընտրեց մի փոքր հանգստանալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ