«Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը՝ գլխավոր մարզչի օգնական Անդորրայում

«Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խավիեր Սավիոլան ընտանիքով տեղափոխվել է Անդորրա ու սկսել մարզչական աշխատանք «Օրդինո» ակումբի կազմում որպես գլխավոր մարզչի օգնական:

34-ամյա արգենտինացին առաջին հանդիպումն է անցկացրել նոր պաշտոնում, իսկ թիմը պարտվել է նվազագույն հաշվով:

«Ճագարիկի» նպատակն այն է, որ մարզչական փորձ ձեռք բերի երիտասարդական ու պատանեկան թիմերում:

Նշենք, որ Սավիոլան մարզական կարիերան ավարտել է հունվարին, երբ հանդես էր գալիս «Ռիվեր Փլեյթում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ