«Ռեալի» ճոխ մարզումը Վալդեբեբասում

Զինեդին Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» մարզում է անցկացրել Վալդեբեբասում:

Ինչպես գրում է իսպանական Marca-ն, Զիդանի համար այս մարզումը շատ ճոխ էր, քանի որ մարզմանը մասնակցել են թիմի բոլոր ֆուտբոլիստները, բացի Ֆաբիո Կոենտրաուից:

«Արքայական» ակումբի կազմում շարք է վերադարձել Իսկոն, ով «Օսասունայի» դեմ խաղին բացակայում էր կոճի վնասվածքի պատճառով:

Աղբյուրը նշում է նաև, որ Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղին, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի նաև Կոենտրաուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ