«Ռեալի» պաշտպանը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե ակումբը գլխավորի Ժոզե Մոուրինյոն

Ըստ բրիտանական Daily Star-ի, Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը դեմ չէ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնի Ժոզե Մոուրինյոն:

Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ անգլիական գրանդը վերջին շրջանում սկսել է ակտիվորեն հետաքրքրվել ֆրանսիացու ծառայություններով և պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց վճարել 30 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանը «Ռեալ» է տեղափոխվել 2011թ. ֆրանսիական «Լանսից», իսկ այդ ժամանակ «արքայական» ակումբի գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ