«Ռեալի» պաշտպանը կհեռանա այս ամռանը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

Վաղը կայանալիք  Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպումը կդառնա վերջինը իսպանացու համար:

«Արքայական» ակումբի կազմում նա հանդես է գալիս 2009 թվականից և այդ ընթացքում հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի 2 գավաթ, Սուպերգավաթ, Չեմպիոնների լիգա, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը:

Արբելոան հայտարարել է, որ չի ավարտելու կարիերան և փնտրելու է նոր ակումբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ