«Ռեալի» պաշտպանը կարող է լքել թիմը և դառնալ ազատ գործակալ

Մադրիդի «Ռեալը» դեռևս մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը թիմի պորտուգալացի պաշտպան Պեպեի հետ, որը կարող է դառնալ ազատ գործակալ 2017 թվականին:

AS-ի փոխանցմամբ, մադրիդյան ակումբը չի շտապում նոր պայմանագիր առաջարկել 33-ամյա պաշտպանին, քանի որ մրցաշրջանի ավարտից հետո ծրագրում է թիմ վերադարձնել «Մալագայում» վարձակալությամբ հանդես եկող Դիեգո Լյորենտեին:

«Արքայական» ակումբի ղեկավարությունը մեծ կարծիք և ակնկալիքներ ունի 23-ամյա իսպանացուց, որը կարող է դառնալ Պեպեի փոխարինողը:

Բացի այդ, «սերուցքայինների» ղեկավարությունը տպավորված է 19-ամյա պաշտպան Խեսուս Վալեխոյի առաջընթացով, որը վարձավճարով հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ