«Ռեալի» պաշտպանը դուրս է մնացել շարքից երկար ժամանակով

Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեի ապաքինման ժամկետները, տեղեկացնում է AS-ը:

Մանրակրկիտ բժշկական զննման արդյունքում ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ծնկատակի ջիլի վնասվածք:

Կանխատեսումների համաձայն՝ Պեպեն բաց կթողնի 6 շաբաթ և չի կարողանա օգնել թիմին մադրիդյան դերբիի ժամանակ, որը կայանալու նոյեմբերի 20-ին:

Սակայն  այս տեղեկությունը դեռևս պաշտոնական չի հաստատվել:

Հիշեցնենք, որ պորտուգալացին վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպման ժամանակ (4:1):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ