«Ռեալի» պաշտպանը չի կարողանում համաձայնության գալ թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ, չի կարողանում համաձայնության գալ թիմի հետ նոր պայմանագրի հարցով:

As-ը գրում է, որ պորտուգալացին ցանկանում է, որ նոր պայմանագիրը նախատեսված լինի երկու տարվա համար, սակայն «արքայական» ակումբը դեռևս որոշում չի կայացրել:

Ավելի վաղ տեղեկություն կար, թե Պեպեն կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Միլան» կամ «Յուվենտուս»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ