«Ռեալի» նախկին նախագահը նշել է, թե ինչու թիմին չի հաջողվում ձեռք բերել Պոլ Պոգբային

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը նշել է այն հնարավոր պատճառները, թե ինչու մադրիդցիները ձեռք չեն բերում «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«Պոգբան, իմ կարծիքով, արտասովոր ֆուտբոլիստ է: Նա երիտասարդ է, ֆիզիկապես շատ ուժեղ, հիանալի դրիբլինգ ու լավ փոխանցում ունի: Իմանալով Պերեսի քաղաքականությունը, ինչպես նաև Զիդանի ցանկությունը` գնելու Պոգբային, կարող եմ ասել երկու պատճառ, թե ինչու ֆրանսիացին չի տեղափոխվում «Ռեալ»` կամ Պերեսի փողերն են վերջացել, կամ էլ ֆուտբոլիստն ինքը չի ուզում տեղափոխվել Մադրիդ»,-ասել է Կալդերոնը:

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբայի համար պայքարում են «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ավելի հավանական են համարվում անգլիական ակումբի շանսերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ