«Ռեալի» կիսապաշտպանը դեռևս սպասում է

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն պատրաստվում է թիմում մնալ առնվազն մինչև ամառ: Այս մասին հայտարարել է նրա հայրը՝ Պակո Ալարկոնը, որը միաժամանակ Իսկոյի գործակալն է:

«Կարող եմ ասել, որ մինչև ամառ ոչ մի ակումբի առաջարկ մեր կողմից չի դիտարկվելու»,- Calciomercato.com-ը փոխանցում է Ալարկոնի խոսքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են «Միլանն» ու «Յուվենտուսը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ