«Ռեալի» կիսապաշտպանը՝ Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կրկին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում:

Daily Express-ը հայտնում է, որ Ժոզե Մոուրինյոյի հետ միասին Խամեսի ծառայություններով հետաքրքրված է նաև Անտոնիո Կոնտեն:

Նշվում է, որ տրանսֆերի հավանականությունը մեծ է, քանի որ կոլումբիացին բավարար խաղաժամանակ չի ստանում «արքայական» ակումբում:

Հիշեցնենք, որ Խամեսը «Ռեալ» է տեղափոխվել «Մոնակոյից» 63 միլիոն ֆունտի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ