«Ռեալի» հայտացուցակը՝ «Լաս Պալմասի» հետ խաղի համար

Այսօր Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելու է «Լաս Պալմասին»։ Այդ խաղին մասնակցելու համար Զինեդին Զիդանը հայտավորել է 19 ֆուտբոլիստների։ Շարք է վերադարձել Լուկա Մոդրիչը, մինչդեռ Թոնի Կրոսը դեռ շարունակում է ապաքինվել թեթև վնասվածքից։ Խաղին հայտավորված է նաև 18-ամյա Բորխա Մայորալը, ով, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Կարիմ Բենզեմայի տեղը։

«Ռեալի» հայտացուցակը՝
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կասիլյա և Ռուբեն Յանես
Պաշտպաններ՝ Վարան, Պեպե, Ռամոս, Մարսելո, Կարվախալ, Նաչո և Արբելոա
Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Բեյլ և Իսկո
Հարձակվողներ՝ Ռոնալդու, Լուկաս Վասկես, Խեսե և Բորխա Մայորալ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ