«Ռեալի» հայտացուցակը՝ «Սևիլիայի» հետ խաղի համար

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Սևիլիային»։ Այդ խաղին մասնակցելու համար Զինեդին Զիդանը հայտավորել է 19 ֆուտբոլիստների։

Հայտացուցակ է վերադարձել ֆրանսիացի Կարիմ Բենզեման, ով վերջին շրջանում բացակայում էր մեջքի վնասվածքի պատճառով։ Հայտավորված է նաև Թոնի Կրոսը, ով նույնպես փոքր վնասվածք ուներ։

Բացակայում են կենտրոնական երկու պաշտպաններ՝ Ռամոսն ու Պեպեն, որոնք որակզրկված են։

«Ռեալի» հայտացուցակը
Դարպասապահներ՝ Նավաս, Կասիլյա, Յանյես
Պաշտպաններ՝ Վարան, Նաչո, Մարսելո, Կարվախալ, Արբելոա, Դանիլո
Կիսապաշտպաններ՝ Կրոս, Խամես, Բեյլ, Կազեմիրո, Մոդրիչ, Իսկո
Հարձակվողներ՝ Ռոնալդու, Բենզեմա, Լուկաս Վասկես, Խեսե

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ