«Ռեալի» հարձակվողը տեղափոխվում է Բունդեսլիգա

Գերմանական «Վոլֆսբուրգը» 1 տարվա վարձակալության է վերցրել «Ռեալի» սան 19-ամյա Բորխա Մայորալին, հայտնում է Goal.com-ը: Պայմանագրի համաձայն` ակումբը կարող է առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո ևս մեկ տարով երկարաձգել վարձակալությունը:

19-ամյա հարձակվողը «Արքայական ակումբում» իր նորամուտը նշել էր 2015/16 մրցաշրջանում, սակայն գրեթե խաղաժամանակ չէր ստանում Մադրիդում: Մորատայի վերադարձից հետո նրա հնարավորությունները ավելի են սահմանափակվում, ուստի երիտասարդը որոշել է փորձ հավաքել Գերմանիայում:

«Մենք երկար ժամանակ հետևում էինք Բորխային և ուրախ ենք, որ որոշեց միանալ «Վոլֆսբուրգին»: Նա դեռ իր կարիերայի ակունքում է, ու մենք կարող ենք նրան հաջորդ քայլն անելու հնարավորություն տալ»,-ասել է ակումբի մարզական տնօրեն Կլաուս Ալոֆսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ