«Ռեալի» հարձակվողը կարող է մարզական կարիերան շարունակել ՊՍԺ-ում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է ամռանը տեղափոխվել ՊՍԺ՝ հայտնում է Le Figaro-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է Զլատան Իբրահիմովիչին համարժեք փոխարինող ձեռք բերել: Սկզբում փարիզյան ակումբը հույսեր էր կապում Էդինսոն Կավանիի հետ, սակայն նրա ելույթները դժգոհությունների առիթ են դառնում:

Նշվում է, որ ֆրանսիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին, Գրիզմանին կամ Բենզեմային, սակայն ավելի հարմար տարբերակ է համարվում «արքայական» հարձակվողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ