«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան շարունակում է գտնվել Մադրիդի «Ռեալի» դիտակետում:

26-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականին համաձայնության էր հասել «արքայական» ակումբի հետ, սակայն գործարքը չէր կայացել հայտի ներկայացման ուշացման պատճառով:

Sky Sports-ի թղթակից Գիլիեմ Բալագը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել, որ «Ռեալի» հանդերձարանը համոզված է, որ դե Խեան շուտով կդառնա մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ:

Իսպանացի լրագրողը հայտնում է նաև, որ դարպասապահի աշխատավարձը նոր ակումբում ավելի ցածր է լինելու, քան «Մանչեսթեր Յունայթեդում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ