«Ռեալի» ֆուտբոլիստները դժգո՞հ են

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը թիմի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ՝ հայտնում է կատալոնական Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուելսցի ֆուտբոլիստը «Ռեալի» ղեկավարության հետ հանդիպել է պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցելու, որի ժամանակ հայտնել է իր ցանկության մասին:

Բեյլի՝ ավելի բարձր աշխատավարձ ստանալու ցանկությունը դուր չի եկել թիմակիցներին, որոնք կարծում են, որ 27-ամյա կիսապաշտպանն արժանի չէ այդչափ աշխատավարձի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ