«Ռեալի» ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը  սրունքի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիայի» դեմ առաջին հանդիպման ժամանակ և բաց թողել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Սպորտինգի» դեմ հանդիպումը և մյունխենյան ակումբի դեմ պատասխան խաղը:

Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը Էլ Կլասիկոյից 3 օր առաջ վերադարձել է մարզումներին և կարող է օգնել թիմին այս կիրակի կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղում:

Իսկ կատալոնական ակումբի հարձակվողական եռյակը ամբողջական չի լինելու, քանի որ Նեյմարը որակազրկվել է մրցավարների նկատմամբ անհարգալից վարքի պատճառով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ