«Ռեալի» ևս մեկ հարձակվող հավանաբար չի մասնակցի ՈւԵՖԱ-ի սուպերգավաթային խաղին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել օգոստոսի 9-ին Նորվեգիայում կայանալիք ՈւԵՖԱ-ի սուպերգավաթային խաղին:

Իսպանական As-ի տեղեկություններով՝ 28-ամյա ֆրանսիացին ազդրի վնասվածք է ստացել մինչմրցաշրջանային պատրաստության ընթացքում և չի կարողանա օգնել իր թիմին «Սևիլիայի» դեմ հանդիպմանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կրիշտիանու Ռոնալդուն ևս չի կարողանա մասնակցել օգոստոսի 9-ին կայանալիք խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ