«Ռեալի» երկու ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Դանի Կարվախալն ու Գարեթ Բեյլը ապաքինվել են վնասվածքներից, հաղորդում է Goal-ը:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է «Մալագայի» դեմ խաղի «արքայական» ակումբի հայտացուցակը, որում ընդգրկել է Կարվախալին և Բեյլին: Բացի վնասվածքից ապաքինված ֆուտբոլիստներից, Զիդանը հայտացուցակում ընդգրկել է նաև Խամես Ռոդրիգեսին, որը բաց էր թողել «Սելտայի» դեմ արտագնա հանդիպումը:

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը վնասվածք էր ստացել ապրիլին, իսկ Դանի Կարվախալը՝ մայիսի սկզբին: Երկու ֆուտբոլիստների մասնակցությունը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին մինչ այսօր կասկածի տակ էր, սակայն նրանք ամենայն հավանականությամբ կօգնեն իրենց թիմին «Յուվենտուսի» դեմ եզրափակիչ խաղին:

Հիշեցնենք, որ վաղը կայանալիք «Մալագա» – «Ռեալ Մադրիդ» խաղը վճռորոշ է «արքայական» ակումբի համար: Անգամ մեկ միավոր վաստակելու դեպքում Զինեդին Զիդանի թիմը կհռչակվի Իսպանիայի չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ