«Ռեալի» երկրպագուներն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին դատի են տվել

Մադրիդի «Ռեալի» երկու երկրպագու դատի են տվել թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ մեղադրելով նրան ակումբի՝ Արքայական գավաթի խաղարկությունից հեռացվելու մեջ՝ գրում է իսպանական AS-ը:

Երկրպագուները կարծում են, որ մադրիդյան ակումբի հեռացումն Արքայական գավաթի խաղարկությունից թիմին հասցրել են թե՛ բարոյական, թե՛ նյութական վնասներ: Այդ հարցում նրանք մեղավոր են տեսնում Ֆլորենտինո Պերեսին:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» հեռացվեց Արքայական գավաթի խաղարկությունից այն պատճառով, որ թիմը խաղադաշտ էր դուրս բերել որակազրկված ֆուտբոլիստի՝ ի դեմս Դենիս Չերիշևի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ