«Ռեալի» երկրպագուները պահանջում են վաճառել Խամես Ռոդրիգեսին

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները ցանկանում են, որպեսզի ակումբը վաճառի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը:

Հեղինակավոր Marca պարբերականը հարցում է կատարել, որի արդյունքում հայտնի է դարձել, որ մադրիդյան ակումբի երկրպագուների 59%-ը ցանկանում են, որ Խամեսը հեռանա, իսկ 41%-ը ցանկանում է պահպանել կոլումբիացուն ակումբում: Հարցմանը մասնակցել է մոտ 30000 երկրպագու:

Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բազմիցս նշել է, որ Խամեսը չի վաճառվում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ