«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները շարք են վերադարձել

Մադրիդի «Ռեալը» նախավերջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայի» հետ խաղից առաջ։

Ի ուրախություն «Ռեալի» երկրպագուների ու Զինեդին Զիդանի, բոլոր ֆուտբոլիստները կազմ-պատրաստ են ու մարզվել են ամբողջ ծանրաբեռնվածությամբ։

Հավաքական մեկնած բոլոր ֆուտբոլիստները վերադարձել են թիմ, ու նրանցից ոմանք նախապես վերականգնողական վարժություններ են կատարել։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին «Նոու Կամպ» մարզադաշտում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ