«Ռեալի» Բեյլից բացի նոր պայմանագրեր կկնքի նաև 3 այլ ֆուտբոլիստների հետ

Մինչ աշնան սկիզբը Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագրերը երեք ֆուտբոլիստների` Կրիշտիանո Ռոնալդուի, Լուկա Մոդրիչի և Մարտին Էդեգորի հետ, հայտնում է Marca-ն: Ավելի վաղ նույն աղբյուրից հղումով հաղորդել էինք, որ մադրիդյան ակումբն արդեն համաձայնեցրել է նոր պայմանագիրը Գարեթ Բեյլի հետ:

Մոտակա օրերին «Արքայական ակումբը» կհայտարարի Ռոնալդուի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Աղբյուրի հաղորդմամբ` մադրիդցիները փորձելու են պորտուգալացուն առաջարկել այնպիսի պայմանագիր, որը թույլ կտա վերջինիս կարիերան ավարտել հենց «Ռեալի» կազմում:

Մարտին Էդեգորի հետ պայմանագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2021թ, ու նրան վարձավճարով հանձնել այլ իսպանական ակումբների Լա Լիգայում խաղալու փորձ ձեռք բերելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ