«Ռեալի» ավտոբուսը կփոխի երթուղին Մյունխենում

«Բավարիա»- «Ռեալ Մադրիդ» հանդիպման նախօրեին Մյունխենի ոստիկանությունը ուժեղացրել է քաղաքի հսկողությունը:Դորտմունդում հնչած պայթյունները ստիպել են  տեղի իշխանություններին ուժեղացնել այն հյուրանոցի հսկողությունը, որտեղ այժմ գտնվում են «արքայական ակումբի» ֆուտբոլիստները:

Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովելու համար «Ռեալի» ավտոբուսը կփոխի նախատեսված երթուղին, իսկ մինչև թիմին տեղափոխելը տրանսպորտային միջոցը կխուզարկվի հատուկ վարժեցված շների միջոցով:

Բացի այդ, «արքայական ակումբի» ավտոբուսը կուղեկցվի ուստիկանական մեքենաներով: Հաղորդվում է նաև, որ երեկ երեկոյան մարզումներից հետո մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներին ուղեկցել է մոտ 30 ոստիկան:

ՀՐԱՏԱՊ. «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է եղել, «Մոնակոյի» հետ խաղը կարող է հետաձգվել

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ