«Ռեալի» առաջատարներից մեկը շարք է վերադառնում դերբիին ընդառաջ

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը երկու ամսվա բացակայությունից հետո շարք է վերադարձել, հայտնում է Goal.com-ը:

Իսպանացի պաշտպանը, ով վնասվածք էր ստացել սեպտեմբերի 27-ին «Բորուսիայի» հետ խաղի ընթացքում, երկուշաբթի վերադարձել է մարզումների հիմնական թիմի հետ: Ռամոսը կարող է դաշտ դուրս գալ մադրիդյան դերբիի ժամանակ, որը կկայանա շաբաթ օրը՝ 23:45:

Նշենք, որ մեկ այլ կենտրոնական պաշտպան Պեպեն, ինչպես նաև Կազեմիրոն ու Կարիմ Բենզեման դեռ մարզվում են անհատական ծրագրով, իսկ Մատեո Կովաչիչն ու Տոնի Կրոսը անցկացնում են միայն ֆիզիկական վարժություններ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ